close

Вход

Забыли?

вход по аккаунту

?

SaaS

код для вставкиСкачать
Ներածություն
Ընկերություններն այժմ կարող են վարձել տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագետ մատակարարներից նույն ձևով, ինչպես օգտվողները գրանցվում են հեռախոսակապի ծառայությունների համար: Տեղական ՏՏ համակարգերի ստեղծման փոխարեն, որոնք պահանջում են կապիտալի զգալի ներդրումներ և հմուտ մարդիկ, որպեսզի պահպանեն այդ համակարգերը առաջնակարգ վիճակում, ընկերությունները կարող են ընտրել գործարար համակարգերի և ծրագրային ապահովման նկատմամբ կանխավճարային հասանելիություն, համացանցի (ինտերնետի) միջոցով:
Շատ տեխնոլոգիաների նման ծրագրային ապահովման վարձույթի այս մոտեցումը մի քանի սերունդներ է անցել, և մի քանի անուններ է փոխել այդ ընթացքում: Բոլորովին վերջերս այն տրամադրվում էր Կիրառական ծրագրերի ծառայություններ տրամադրողների (ASPs: Application Service Providers) կողմից, սակայն այժմ այն կարելի է գտնել վաճառքում որպես Ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SaaS: Software as a Service) կամ երբեմն որպեսԸստ պահանջի ծրագրային ապահովում (ODS: On-Demand Software):
Ավանդաբար, ծրագրային ապահովումն աշխատում է լոկալ` տեղակայված կազմակերպության ներսում առկա համակարգիչների կամ սերվերների վրա: SaaS առկայության դեպքում, ծրագրային ապահովումը պահպանվում է մատակարարի սերվերի վրա և ապա հասանելի է վեբ զննարկիչի (browser) միջոցով, Microsoft հեռակառավարման աշխատանքային սեղանի միացման (Microsoft Remote Desktop Connection) միջոցով, օգտագործելով Citrix կամ այլ հեռավոր աշխատանքային սեղանի ծրագրային ապահովում (remote desktop software) համացանցի (ինտերնետի) միջոցով: Այս տեսակի հասանելիությունը (մուտքը) բարձր կարգի ծրագրային համակարգերի նկատմամբ այլընտրանք է, որն արժե հաշվի առնել այն ընկերությունների համար, որոնք կանգնած են վերջին գործարար ՏՀՏ լուծումների զգալի ծախսերի իրագործման առաջ:
Մասնավորապես, փոքր ընկերությունները հաճախ չունեն ֆինանսական միջոցներ, որպեսզի ձեռք բերեն լոկալ համակարգեր, որոնք պահանջում են ծրագրային ապահովման փաթեթների և մասնագիտացված տեխնիկական միջոցների զգալի ներդրումներ, ինչպես նաև դրանք կառավարելու համար անհրաժեշտ անձնակազմ կամ արտաքին ռեսուրսներ: Տեղակայված ծրագրային ապահովում մուտք գործելու համար, SaaS առկայության դեպքում, լոկալ տեղակայման հետ կապված անմիջական ծախսերը փոխարինվում են պարզ, շատ հաճախ յուրաքանչյուր օգտվողի համար ծախսով (per-user cost): Ընդարձակ տեղակայումներով խոշոր ընկերությունները նույնպես սկսում են քննարկել SaaS որպես ծախսերի կրճատման միջոց:
ՏՀՏ ոլորտում ուժեղ միտում (տենդենց) է Ամպային տեխնոլոգիաների( Cloud computing )զարգացումը և խթանումը` հարակից հայեցակարգ, որում տվյալները և կիրառական ծրագրերը պահպանվում են այսպես կոչված ամպի մեջ (այս տերմինի ծագումը եկավ նրանից, որ ՏՏ ցանցի դիագրամներում համացանցը ներկայացվում է որպես ամպ): Ամպային տեխնոլոգիաների խթանումը մեծապես համընկնում է SaaS և ASP առաջարկների հետ և կարող է, բազմաթիվ ճանապարհներով դիտվել որպես հոմանիշներ:
Որոշ վերլուծաբաններ հաշվարկել են, որ հինգ տարվա ընթացքում, ամբողջ նոր ծրագրային ապահովման մեկ երրորդը կօգտագործի SaaS մոդելը: Apple iTunes և Google Apps-ի վերջին տարիների հաջողությունները ճանապարհ են հարթել ծրագրային ապահովման և բովանդակության մեծամասնության համար, որպեսզի դրանք առաջարկվեն այս ճանապարհով:
Ի՞նչ է ծրագրային ապահովումը որպես ծառայությունը
Ընդհանուր առմամբ, դա ծրագրային ապահովում է, որը մշակվել և տեղադրվել է SaaS վաճառողի կողմից, և որին վերջնական օգտվող հաճախորդը մուտք է գործում համացանցի միջոցով: Ի տարբերություն ավանդական կիրառական ծրագրերի փաթեթների, որոնք օգտվողները տեղակայում են իրենց համակարգիչների կամ սերվերների վրա, SaaS վաճառողը տնօրինում է ծրագրային ապահովումը և այն աշխատեցնում է իր տվյալների կենտրոնում (data center) գտնվող համակարգիչների վրա: Հաճախորդը չի տնօրինում ծրագրային ապահովումը, բայց արդյունավետորեն վարձում է այն, սովորաբար ամսական վճարով: SaaS երբեմն հայտնի է նաև որպես տեղադրված ծրագրային ապահովում (hosted software) կամ իր առավել մարքեթինգային հարմար անվանումով`"ըստ պահանջի":
Ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SaaS), որին երբեմն անվանում են "ըստ պահանջի ծրագրային ապահովում" ծրագրային ապահովում է, որը կիրարկվում է համացանցի (ինտերնետի) միջոցով և/կամ կիրարկվում է, որպեսզի աշխատի արգելապատնեշի ետևում ներքին ցանցում կամ անձնական համակարգչում: SaaS առկայության դեպքում, մատակարարը լիազորում է կիրառական ծրագիրը հաճախորդներին կամ որպես ըստ պահանջի ծառայություն բաժանորդագրության միջոցով, վճարիր ընթացքում ("pay-as-you-go") մոդելով, կամ (այժմ առավել հաճախ) անվճար: Կիրառական ծրագրերի տրամադրման այս մոտեցումը օգտակարության հաշվարկման մոդելի մի մասն է, որտեղ բոլոր տեխնոլոգիաները գտնվում են "ամպում", որը հասանելի է համացանցի միջոցով որպես ծառայություն:
Ծրագրային ապահովումը որպես ծառայության հապավում` SaaS, առաջին անգամ հայտնվել է հոդվածում, որը կոչվում է "Ռազմավարական կոնֆերանս, ծրագրագրային ապահովումը որպես ծառայություն": Այն հրատարակվել է 2001 թվականի փետրվարին Ծրագրային ապահովման և տեղեկատվական ոլորտի (SIIA: Software & Information Industry's) էլեկտրոնային բիզնեսի վարչության կողմից:
Ծրագրային ապահովումը որպես ծառայություն - ի՞նչ է առաջարկվում
Ծրագրային ապահովումը որպես ծառայություն հանդես է գալիս մի քանի տարբեր տեսակներով:
1. Պարզ կիրառական ծրագրերի տրամադրումը սպառողներին (Սպառողների ASP)
Այս մատակարարները ներառում են ծանոթ կազմակերպություններ, ինչպիսիք են` Facebook, Hotmail, Yahoo! Mail և Google, օրինակ, Google Docs Փաստաթղթերի մինի Գրասենյակային ավտոմատացված փաթեթի հետ, կրճատված Microsoft Office և Google Wave հաղորդակցման պլատֆորմներ: Zoho-ն նույնպես տրամադրում է նմանատիպ առցանց փաստաթղթերի ստեղծման և խմբագրման կիրառական ծրագիր:
2. Առանձին կիրառական ծրագրերի կամ ծրագրային ապահովման ինտեգրված փաթեթի տրամադրումը բիզնես ընկերություններին (Մասնագիտական կամ գործառնական ASP)
Որպես ծայրահեղություն, օգտվողները կարող են առանձին կիրառական ծրագրի մուտքի իրավասություն ունենալ կամ վճարել մուտք գործելու համար, որն օգտակար է իրենց կամ իրենց բիզնեսի համար: Այս մոտեցումը հաճախ օգտագործվում է փոքր և միջին բիզնեսներին սկզբնական արժեքով (entry level cost) ձեռնարկության դասի կիրառական ծրագրեր առաջարկելու համար:
3. Պարզ կիրառական ծրագրերի փաթեթի տրամադրումը` հարմարեցված բիզնեսի մասնավոր տեսակին (Ուղղահայաց շուկայի ASPs)
Այս ASPs տրամադրում են մի շարք ծրագրային ապահովումներ բիզնես ընկերություններին` հատուկ ոլորտում, ինչպիսիք են բժշկական և ատամնաբուժական գործնական կիրառությունները, գրադարանները, առանձին արտադրական ենթաբաժինները և մասնագիտացված ծառայություններ տրամադրող կազմակերպությունները: Դրանք կարող են ընդգրկել գրասենյակային ավտոմատացված փաթեթներ (ինչպես Microsoft Office), հաշվապահական հաշվառման փաթեթ և բիզնես ծրագրային ապահովում, որը հատուկ է օգտվողի բիզնեսին, օրինակ, արտադրության համակարգ, որը կազմավորվել է հատուկ օգտվողի գործունեության ոլորտի համար: Սա կարող է տրամադրվել վեբ զնարկիչի (browser) միջոցով կամ հեռավոր տեղադրված աշխատանքային սեղանի (hosted remote desktop) միջոցով (տե'ս ստորև):
4. Աշխատանքային սեղանը որպես ծառայություն` DaaS (Ուղղահայաց շուկա ASPs)
Վիրտուալացման տեխնոլոգիաների ժողովրդականության աճը հանգեցրել է մի շարք նոր ծառայությունների զարգացմանը` հիմնված վիրտուալ աշխատանքային սեղանների (virtual desktops) տրամադրման վրա:
Ծրագրային ապահովումն օգտվողի համակարգչի կամ լոկալ սերվերի վրա տեղադրելու փոխարեն, օգտվողի համակարգչի աշխատանքային սեղանը գործում է ընդհամենը որպես պատուհան կամ ծրագիր, որն արտածում է սերվերի ծառայությունները աշխատանքային սեղանին: Սա մոտեցման տեղայնացնումն է, որն ընդունվել է շատ ավելի մեծ ընկերությունների կողմից, աշխատանքային սեղանի պահպանման ծախսերը (desktop maintenance costs) կրճատելու և ավելի լավ արխիվացում իրականացնելու և տվյալների անվտանգությունն ապահովելու համար:
DaaS առկայության դեպքում օգտվողի աշխատանքային սեղանը ստեղծվում, տեղադրվում, արխիվացվում և պահպանվում է ծառայություն մատուցողի կողմից: Նոր աշխատանքային սեղանները (desktops) կարող են արագ ստեղծվել պատկերներից, որոնք տրամադրվում են օգտվող ընկերության կողմից կամ մշակվում են հենց մատակարարի կողմից, որպեսզի բավարարեն օգտվող ընկերության պահանջները: Սա լավ մոտեցում է, որտեղ օգտվող ընկերությունը և նրա աշխատակազմն օգտագործում են ծրագրային ապահովման կանոնավոր ամբողջություն և կարիք չկա պարբերաբար տեղադրել կամ փոփոխել ծրագրային ապահովումը. ստանդարտ գործիքների և կիրառական ծրագրերի օգնությամբ կարող է արագ ստեղծվել նոր աշխատանքային սեղան (desktop), հենց որ օգտվող ընկերության աշխատանքային խմբին նոր անդամ է միանում:
Ծառայության որոշ մատակարարներ զբաղվել են տվյալների սեփականության իրավունքի վերաբերյալ մտահոգություններով. նրանք հնարավորություն են տալիս հաճախորդ բիզնես ընկերություններին իրենց տվյալներն ապահով պահել իրենց սեփական ենթակառուցվածքի շրջանակում և պահպանել սեփականության իրավունքը և վերահսկումը դրանց օպերացիոն համակարգի պատկերների, կիրառական ծրագրերի և առնչվող բոլոր լիցենզավորումների նկատմամբ` ապահովելով տվյալների ֆիզիկական կենտրոնի (physical data centre) ենթակառուցվածքը, որը գործի է դնում իրենց վիրտուալ աշխատանքային սեղանները (virtual desktops): Մյուսներն առաջարկում են կիրառական ծրագրերի և ծառայությունների ավելի սահմանափակ ստանդարտ ամբողջություն:
Հիմնական բնութագրերը
SaaS բնութագրերը ներառում են`
* Կոմերցիոն եղանակով հասանելի (այսինք, ոչ հատուկ պատվերով մշակված) ծրագրային ապահովման ցանցային հասանելիություն և կառավարում:
* Գործողություններ, որոնք կառավարվում են կենտրոնական վայրերից, ոչ թե յուրաքանչյուր հաճախորդի վայրից` հնարավորություն տալով հաճախորդներին ֆիզիկապես հեռու գտնվելով ցանցի միջոցով մուտք գործել կիրառական ծրագրեր:
* Կիրառական ծրագրերի տրամադրում, որն ըստ էության ավելի մոտ է մեկը մի քանիսին մոդելին (եզակի դեպք, բազմավարձակալ ճարտարապետություն (multi-tenant architecture)), քան մեկը մեկին մոդելին:
* Կենտրոնացված թարմացումների իրականացման հնարավորություններ, ինչը կանխում է սխալի օպերատիվ ուղղման համար բեռնվող ծրագրերի (downloadable patches) և արդիականացումների անհրաժեշտությունը:
SaaS մատակարարները, ընդհանուր առմամբ, որոշում են կիրառական ծրագրերի գները յուրաքանչյուր օգտվողի և/կամ յուրաքանչյուր բիզնես ընկերության հիման վրա, երբեմն, օգտվողների համեմատաբար փոքր նվազագույն թվով և հաճախ հավելյալ վճարներով լրացուցիչ թողունակության և պահոցի (bandwidth and storage) համար: Ուստի SaaS եկամուտների հոսքը դեպի վաճառող, ի սկզբանե ավելի ցածր է, քան ավանդական ծրագրային ապահովման արտոնագրերի վճարները, բայց նաև կրկնվող է, և, հետևաբար, դիտարկվում է որպես ավելի կանխատեսելի, շատ նման լիցենզավորված ծրագրային ապահովման համար պահպանման վճարներին:
Որոշ SaaS կիրառական ծրագրերն անվճար են օգտվողի համար, որտեղ եկամուտները ստացվում են այլընտրանքային աղբյուրներից, ինչպիսիք են գովազդը, կամ արդիականացման վճարները բարձրացված գործառութային մոդուլի համար: Անվճար SaaS կիրառական ծրագրերի օրինակները ներառում են խոշոր կազմակերպությունների, ինչպիսիք են Gmail-ը և Google Docs, ինչպես նաև ավելի փոքր տրամադրողների, ինչպես Wave Accounting և Freshbooks.
Ի հավելումն վերը նշված բնութագրերի, SaaS երբեմն տրամադրում է`
* Լրացուցիչ հնարավորությունների պահանջներ օգտվողների կողմից, քանի որ հաճախ չկա ոչ մի առավելագույն արժեք նոր հնարավորություններ պահանջելու համար:
* Նոր հնարավորությունների ավելի արագ թողարկումներ, քանի որ շահում է օգտվողների մի ամբողջ համայնք:
* Ճանաչված լավագույն փորձերի (գործելակարգերի) միավորում, քանի որ օգտվողների համայնքը դրդում է ծրագրային ապահովման հրատարակչին աջակցել լավագույն փորձերին (գործելակարգերին):
Ինչպե՞ս է SaaS-ը տարբերվում ASP-ից
SaaS ծագել է կիրառական ծրագրերի ծառայությունների մատակարարի (ASP) մոդելից: Երբ ASPs առաջացան 1990-ականներին, նրանք առաջարկեցին ըստ էության նույնն ինչ SaaS վաճառողներն առաջարկում են այսօր` տեղադրված կիրառական ծրագրեր (hosted applications), որոնք տրամադրվում են համացանցի (ինտերնետի) միջոցով:
Խնդիրը, որին բախվել են ASPs, այն էր, որ նրանք փորձում էին լինել ամեն ինչ բոլոր մարդկանց համար, և նրանք տեղի տվեցին իրենց իսկ սեփական ենթակառուցվածքի ծանրությանը: Փորձելով ծառայել իրենց հաճախորդներից յուրաքանչյուրի եզակի կարիքներին ASPs կորցրեց մասշտաբի տնտեսումները, որոնք անհրաժեշտ էին նրանց, որպեսզի տրամադրեն իրենց ծառայությունները ծախսարդյունավետ ձևով:
Այսօրվա հաջողակ SaaS մատակարարները, ինչպիսիք են Salesforce.com, LeanLogistics և Ketera լուծել են ընդարձակելիության (scalability) և հուսալիության խնդիրները, որոնք հետապնդում էին ASPs, և ի վերջո հանգեցրեցին նրանց կործանմանը: (Իհարկե, Salesforce.com կրել է որոշ թուլացնող աշխատանքի դադարներ 2005թ դեկտեմբերին և 2006 թվականի հունվարին, որոնք առաջացել էին տվյալների շտեմարանի խմբում առկա խնդիրներից): Նրա փոխարեն, որ փորձեն լինել ամեն ինչ բոլոր մարդկանց համար, նրանք առաջարկում են ունիվերսալ (one-size-fits-all) լուծումներ: Այսինքն, SaaS վաճառողների բոլոր հաճախորդներն օգտագործում են նույն ծրագրային ապահովումը: Հիմքում ընկած կոդը նույնն է բոլոր հաճախորդների համար և չի կարող հարմարեցվել: Ցանկացած հնարավորություն կամ գործառութային մոդուլ, որը SaaS վաճառողն ավելացնում է ծրագրային ապահովմանը հիմնված է հաճախորդների արձագանքների վրա և հասանելի է բոլոր հաճախորդներին:
Այս բազմավարձակալական մոտեցումը (multi-tenancy approach) տարբերում է SaaS մատակարարներին սզբնական ASPs-ից և տեղադրված (hosted), "ըստ պահանջի" ծրագրային ապահովման այլ մատակարարներից և տալիս է SaaS մատակարարներին մասշտաբների տնտեսումներ, որ նրանց հարկավոր է իրենց ծրագրային ապահովումը ծախսարդյունավետ առաջարկելու համար և իրենց հաճախորդների ծրագրային ապահովման նոր տարբերակների թարմացումը հարաբերական հեշտ գործ դարձնելու համար:
Ի՞նչ այլ գործարար առավելություններ է առաջարկում SaaS-ը
Առկա են SaaS ընտրելու բազմաթիվ առավելություններ ի տարբերություն տեղում ծրագրային ապահովման տեղադրմանը: Նախ, SaaS կիրարկումները սովորաբար ավելի քիչ ժամանակ են պահանջում, քան տարածքում ծրագրային ապահովման ներդրումները, այն պարզ պատճառով, որ օգտվող ընկերությունը չի տեղադրում ծրագրային ապահովում յուրաքանչյուր օգտվողի համակարգչի վրա:
SaaS մատակարարները սիրում են պնդել, որ նրանք կարող են ստանալ հաճախորդներ իրենց ծրագրային ապահովման համար երեք ամիս կամ ավելի քիչ ժամանակահատվածում, բայց իրատեսորեն, իրագործումները կարող են տևել երեքից վեց ամիս (երբեմն ավելի շատ, կախված իրագործման չափից և բարդությունից): Քանի որ SaaS-ն ավելի հեշտ ու արագ է իրականացնել, քան ավանդական ծրագրային ապահովումը, օգտվողը կարող է նաև հասնել իր ներդրումների վերադարձին (ROI: Return of Investment) ավելի արագ, պայմանով, իհարկե, եթե օգտվողները ընդունում են ծրագրային ապահովումը:
Թարմացումները նաև միտված են լինել բավականին հարթ/հեշտ ինտեգրելի (քանի որ օգտվողը չի տեղայնացրել ծրագրային ապահովումը) և օգտվողը միշտ ունի կիրառական ծրագրի վերջին տարբերակն, ի տարբերություն ավանդական ծրագրային ապահովման փաթեթի: SaaS վաճառողը պարզապես խթանում է վերազինումները և թարմացումները դեպի հաճախորդների բազա:
SaaS առավելությունները
SaaS հիմնական առավելություններն են`
* Վճարիր յուրաքանչյուր օգտագործման համար
* Հասանելիություն ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում
* Վճարիր ընթացքում (pay-as-you-go)
* Ընթացիկ ընդարձակելիություն (Instant scalability)
* Անվտանգություն
* Հուսալիություն
* Կիրառական ծրագրի ինտերֆեյսներ (APIs).
SaaS ի սկզբանե լայնորեն կիրարկվում էր վաճառքի ուժի ավտոմատացման, ինչպես նաև հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) համար: Այժմ այն դարձել է սովորական շատ բիզնես խնդիրների համար, այդ թվում` հաշվապահական հաշվառման ծրագրային ապահովման, համակարգչային բիլինգի, ՁՌՊ ծրագրային ապահովման, ապրանքագրման, մարդկային ռեսուրսների կառավարման, ֆինանսների, բովանդակության կառավարման, համագործակցության, փաստաթղթերի կառավարման և ծառայության մատուցման կենտրոնի կառավարման (service desk management )համար:
Առավելությունն այն է, որ օգտվողին անհրաժեշտ չէ տեղակայել ոչ մի բան: Օգտվողը ստիպված չէ աշխատացնել CD օժանդակ ծրագիր (plugin) կամ բեռնել ֆայլ և հետո վարել տեղակայման ձանձրալի ընթացքը: Օգտվողը ստիպված չէ ձանձրանալ կոնֆիգուրացիայի հետ, որպեսզի ապահովի, որ այն ճիշտ աշխատի իր համակարգչի վրա:
Նույնը վերաբերում է թարմացումներին: Վերջնական օգտվողը երբեք ստիպված չի լինի ժամանակ ծախսել ծրագրային ապահովման կիրառական ծրագիրը թարմացնելու համար, քանի որ ծրագրային ապահովման կիրառական ծրագրի հեղինակը դա կատարում է օգտվողի համար: Սա նաև տարածվում է մյուս առօրյա աշխատանքների վրա, որ համարյա բոլոր օգտվողները մոռանում են կատարել, ինչպես օրինակ` արխիվացման իրականացում: Օգտվողը ստիպված չէ դա կատարել, քանի որ ծրագրային ապահովման հեղինակը դա կատարում է օգտվողի համար:
SaaS թերությունները
Ինչպես ամեն ինչ կյանքում ոչինչ կատարյալ չէ և SaaS բացառություն չէ: Առկա են երեք հիմնական թերություններ, որոնք կարող են խոչընդոտել այս փորձի (գործելակարգի) իրականացմանը`
Առաջին թերությունը, և ամենից ակնհայտն, այն է, որ օգտվողը պետք է ունենա համացանց (ինտերնետ) միացում, որպեսզի նրա SaaS կիրառական ծրագրերը գործեն: Չկա միացում, չկա կիրառական ծրագիր: Շատերի համար սա խնդիր չէ: Բայց եթե օգտվողը չունենա լայնաշերտ կապ տանը, ապա նա չի կարողանա աշխատել իր SaaS կիրառական ծրագրերով:
Օգտվողի կապը պետք է նաև անընդհատ աշխատի համակարգի հետ աշխատանքի տևողության (session) ողջ ընթացքում: Եթե միացումը ձախողի, օգտվողը կկանգնի աշխատանքը կորցնելու վտանգի առջև: Ընդհանուր առմամբ սա կարելի է խնդիր չհամարել, բացառությամբ Google աղյուսակների (Google Spreadsheets): Իհարկե չի կարելի վստահ ասել, բայց թվում է, որ այն աներևակայելի զգայուն է միացման նկատմամբ: Որոշ դեպքերում այն հաճախ ձախողել է առանց որևէ հիմնավոր պատճառի: Այլ SaaS կիրառական ծրագրերը, կարծես, հրաշալի են և կարող են աշխատել ամբողջ օր, առանց որևէ խնդրի:
Երկրորդ թերությունը, և հավանաբար ամենամեծը ներկա պահին, այն է, որ SaaS կիրառական ծրագրերը հնարավոր է չունենան այն նույն հնարավորությունները, ինչ որ ոչ SaaS կիրառական ծրագրերը: Գործառութային մոդուլը հաճախ ոչ այնքան հղկված է կամ լիարժեք: Օրինակ, հնարավոր է, որ օգտվողը հաճախ կրկնակի սեղմի սյունակների միջև Excel-ում սյունակի չափն ավտոմատ փոխելու համար: Սա հասանելի չէ Google աղյուսակներում (Google Spreadsheets): Excel-ում բջջի ավտոմատ լրացումը (այսինքն` հունվար, փետր, մարտ ...) հասանելի չէ Google աղյուսակներում:
Ինչը կարող է լինել ձանձրացնող և հիասթափեցնող, հատկապես որովհետև այս հղկումներից շատերն ավելացվել են, որպեսզի արագացնեն և հեշտացնեն օգտվողի գործը: Եթե այս հնարավորությունները չլինեն շատերը չեն մտածի ընտրել SaaS կիրառական ծրագիրը:
Այս խնդիրը կնվազի ժամանակի ընթացքում: Զարգացման գործիքները SaaS կիրառական ծրագրերի համար դառնում են շատ ավելի գործունակ: Ծրագրավորողները, որոնք առաջնորդվում են իրենց մարքետինգային վարչությունների և իրենց հաճախորդների կողմից, ամեն ինչ անում են այս հղկումներն իրենց կիրառական ծրագրերին ավելացնելու համար: Որպես այս ամենի լավ օրինակ, նայեք iScrybe տեսանյութը (iScrybe video), ահա SaaS կիրառական ծրագիր, որը չունի ոչ մի սահմանափակում:
Վերջին թերությունը, արագությունը կամ դրա բացակայությունն է: Ինչն, իհարկե, կախված կլինի օգտվողի համակարգչի արագությունից, բայց ընդհանուր առմամբ, SaaS կիրառական ծրագրերը ավելի դանդաղ են, քան նրանց ոչ SaaS համարժեքները: Նրանք ահավոր դանդաղ չեն, բայց օգտվողը կնկատի, որ նրանք պարզապես ոչ այնքան հարթ են:
Автор
hovchik
Документ
Категория
Без категории
Просмотров
70
Размер файла
29 Кб
Теги
saas
1/--страниц
Пожаловаться на содержимое документа