close

Вход

Забыли?

вход по аккаунту

?

ՎՅՈՒՐՑԲՈՒՐԳ

код для вставкиСкачать
Արամ Մկրտչյան
04/06.2008թ.
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ
ՎՅՈՒՐՑԲՈՒՐԳԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԴՂՅԱԿԻ ՄԵՋ
Վյուրցբուրգի
Արքեպիսկոպոսական
դղյակը:
Բավարական հողի
Արքեպիսկոպոսական
դղյակը գտնվում է
Վյուրցբուրգ քաղաքում,
որի կենտրոնական
մուտքի առաստաղի վրա,
Վենետիկցի նկարիչ
Ջովաննի Դիեբոլոն 1752-53 թվականներին 677 մետր քառակուսի մակերես ունեցող
առաստաղի վրա նկարել
է աշխարհի
պատմությունը, որը
համապատասխանաբար
բաժանված է ըստ
Եվրոպա, Ասիա,
Աֆրիկա, Ամերիկա
աշխարհամասերի:
Ձախակոմյան նկարում`
նկարիչ Ջովաննի
Դիեբոլոյի 677
մետրքառակուսի
մակերես ունեցող
Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսական դղյակի առաստաղի մի մասը:
Ըստ պատվիրատուի՝ կոմպոզիցիան այլաբանորեն պետք է ներկայացներ չորս
աշխարհամասերում տեղի ունեցած ամենակարևորագույն իրադարձությունները, որոնք
աշխարհի զարգացման մեջ հիմնաքարային նշանակություն ունեին: Այն մասը, որը
ներկայացնում է Ասիան՝ ունի հետևյալ այլաբանական կառուցվածքը. հետևի ֆոնի վրա
պատկերված է բրգաձև սյուն, որի աջ կողմում կանգնած է մի կին, որի հայացքը ուղղված է
ձախ, նրա կողքին կանգնած է հովանոցով մի տղամարդ, ավելի աջ պատկերված է օձ՝
փաթաթված ցուպին, կնոջ և հովանոցով տղամարդու դիմաց, գետնի վրա կիսաթիկնած և
մեջքով դեպի դիտողը նստած է մի տղամարդ: Կնոջից ձախ՝ նստած է լայնեզր գլխարկով,
պատկառելի միրուքով մի անձնավորություն, նա նայում է ձախ և իր ձախ ձեռքում պահում է
ջահը: Տղամարդը նստած է հղկված սալաքարի ետևում, որի վրա փորագրված են հայկական
տառեր, սալաքարը ավարտվում է բարձրաքանդակով: Ասիան այլաբանորեն ներկայացնող
պատկերը շատ ընդգրկուն է, նրա մեջ պատկերված է Քրիստոսի խաչելությունը,
հեթանոսական աստվածներ և այլն: Ենթադրվում է, որ Ասիան ներկայացվող մասը նկարիչ
Դիեբոլոն կատարել է ամենավերջում, նրա ստորագրությունը գտնվում է Հայկական
այբուբենի աջ կողմում և թվագրված է 1753 թվականով:
Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսական դղյակի առաստաղի Ասիական մասի սկիզբը, Մեսպոպ
Մաշտոցը հայկական տառերի արարումից հետո:
1957-ին Մեսսերը իր ուսումնասիրության մեջ ասում է, որ «որմնանկարի Ասիան
ներկայացնող բաժնի վիմագրությունը հայկական այբուբենն է, ոչ ճշգրիտ…» Վյուրցբուրգում
հրատարակվող «Մաին փոստ» օրաթերթը իր 13.03.1963թ համարում, տպագրում է մի
հոդված՝ «Դիեբոլոն հայերեն գիտե՞ր» վերնագրով, որի մեջ հոդվածագիրը պատմում է, որ
իրանցի զբոսաշրջիկները հաստատում են, որ պատկերված է հայկական տառերը, նյութը
մնաց անարձագանք:
1965 թվականին որոշ ուսումնասիրողներ հայտարարում են, որ պատկերված են
մեհյանագրեր, 1971 թվականին մեկ այլ ուսումնասիրող հայտարարում է, որ տառերը
Դիեբոլոյի ստեղծածն է: 1988 թվականին Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսարանը պաշտոնապես
հայտարարեց, որ տառերը հայկական են:
Հարցին ավարտուն պատասխան տվեց Շմիդտը, որն ուսումնասիրելով պատկերված
տառերը, կատարել է հետևյալ եզրակացությունը, որ Ասիան ներկայացվել է հայերի միջոցով,
քանի որ նրանք առաջինն էին, որ պետականորեն ընդունեցին քրիստոնեությունը, իսկ
սալաքարի հետևում գտնվող պատկառելի միրուքով անձնավորությունը կարող է լինել միայն
Մեսրոպ Մաշտոցը, որը իրականացրեց Սուրբ գրքի թարգմանությունը, իսկ նրա աջ ձեռքի
ջահը խորհրդանշում է հեթանոս և կույր աշխարհի լուսավորումը: Ինչու՞ Դիեբոլոն, որպես
Ասիայի խորհրդանիշ վերցրեց Մաշտոցին և նրա տառերը՝ կարող ենք ենթադրել: Իսկ թե
ինչու պատվիրատու Արքեպիսկոպոս Կառլ Ֆիլիպ Ֆոն Կրայֆենգալն հաստատեց և
համաձայնվեց Դիեբոլոյի պլանի հետ` չգիտենք, գիտենք միայն, որ պահանջվեց 200 տարի,
որպեսզի Դիեբոլոյի պատկերված տառերը հոգևոր առաջնորդների կողմից ճանաչվեին որպես
հայկական տառեր:
Վյուրցբուրգի
Արքեպիսկոպոսական
դղյակի առաստաղի
Ասիական մասի սկիզբը:
Ասիական մասի
կենտրոնական
հատվածը, շրջանագծի
մեջ վերցված է
Հայաստանին
վերաբերվող հատվածը:
Հատվածներ Վյուրցբուրգի
Արքեպիսկոպոսական դղյակի
առաստաղի Ասիական մասից:
Արամ Մկրտչյան
Գերմանիա, ք.Մայնց, 4 հունիսի 2008 թ.
A,Askojan
Dec 19, 2010 14:46
Վուրցբուրգի Հայերէն Այբուբէնը
Ես ուրախ էմ որ Արամ Մկրտչյան այս նիւթը զարկացրել ու տարածում է:
Կա՛ դեռ բացահայտէլու շատ բաներ ՀԻՆ – ՀԱՅ-ԳԵՐՄԱՆ հարաբէրութեան մեջ:
Դա՛ իմ սիրված «զբաղմունքն» է:
Վուրցբուրգի Հայերէն Այբուբէնի (կրկին)բացահայտման մեջ եղել եմ պատահական մի փոքր դեր-խաղացող:
———
1965-ին , Գերմանեա-Վուրցբուրգ(Würzburg) քաղաքում էիմ գնացե իմ ուսանող Հայ-ընկերոչս այցելելու:
նա ինձ քաղաքի տեսավայրերն ցույց տալով, բէրեց այս Würzburger Residenz-ում (Վյուրցբուրգի
Արքեպիսկոպոսական դղյակը):
http://de.wikipedia.org/wiki/W%C3%BCrzburger_Residenz
Ճիշտն ասած՛ մենք միայն գեղէցիք առաստաղի նկարներ էինք նաում ու իսկի տեղեակ չէինք թէ այս ամէնը ինչի է
ուզում ներկաեացնի:
Աչքս՛ որ այս տաշած քարի գրվածքին ընկավ, զարմանքից մի պահ քարացա, որ այստեղում՛ Հայկական տառեր
եմ տէսնում:
Ընկէրս էլ նույնպէս զարմացած էր, ու չունէր որէվէ մի բացադրութիւն :
Տեղում դրած ծախելու գրքերից էլ բան չհասկացանք:
Էս հանէլուկը մեզ պարզէր համար, սկսէցինք տէղում մասնագէտ ճարել:
Տեղի աշխատորը մեր խնդրանքով մի քանի տեղ հեռախոսեց ու ասավ որ, հիմա մէկը գալու է:
Մի 10 րօպէննէր հետոյ եկավ կարքին տեսքով մի անձնավորութիւն:
Մեր հարցին, որ սա ի՞նչ աեբուբէն է: նա ինքնավստահ ասեց՛
«Das ist nur eine Fantasie-Schrift» (Սա միայն մի ֆանտազիեա(երեւակաեութիւն)-տառերր են):
Հանէցիմ իմ Գրպանիս Հայերէն – օրացույցը ու նրան տառ առ տառ ցույց
տվէցիմ որ սա Fantasie չէ’ այլ real(իրական) հիմք ունի, ու սա ՀԱՅերէն է:
Նա զարմացած լսում էր մեզ: Համուզվէլով՛ շնորհակալութիւն հայտնեց ու
ուզէցավ իմ հասցէն:
Մոտ 2- ամիս հետո ստացամ այդ անձից մի փոստկարդ , որի վրա տաշած քարի վրաիը Հայերէն այբուբեն էր
նկարված:
Հէտէվում տպված էր երեք լեզուններով նկարի բացադրութիւնը՛
«Das armenische Alphabet »(հայերէն աեբուբէնը )
ու ձեռքով նա գրել էր՛
«Տէսեք՛ մէնք արդէն ճշտել ենք ու կրկին շատ շնորհակալութիւն բացահայտելու համար»:
Այս դէպքի մասին, 1995-ին, Հ1-Արտուր Բախտամեաի «գիշէրաին ճէպնտածում» պատմէցիմ, երբ փաստում էիմ,
որ՛
Հին Գերմանացիքն, եկվոր(գնազող) ՀԱՅեր են եղել:
Հայերի հոսքն գերմանիեաի տարածաշրջաններում եղէլ է տարբեր ժամանակներում ու դրանցից մէկն եղել էն
Բավարացիք(Bayern, Bavaria):
Ու պաշպանութեան (Burg = castle) բուրգաշինութիւնը գերմանեաում ու եվրօպաում կապ ունի հէնց հայերի
հոսքերի (գալու) ու պաշպանվելու հետ:
A,Askojan
http://www.louysworld.com/2010/12/18/հայկական-այբուբենը-վյուրցբուրգի-արք-2/
Автор
doc.me
Документ
Категория
Без категории
Просмотров
66
Размер файла
952 Кб
Теги
վյուրցբուրգ
1/--страниц
Пожаловаться на содержимое документа